Սկանդալ. ֆուտբոլային ակումբի ռուս սեփականատերը զինված ներխուժել է դաշտ (տեսանյութ, լուսանկարներ)
ԱմենաընթերցվածՀունաստանի առաջնության առաջատարների միջև հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել:
ՊԱՕԿ-ԱԵԿ հանդիպումն ընդհատվել է վերջնամասում` 0:0 հաշվի ժամանակ:
Հանդիպման վերջին րոպեներին ՊԱՕԿ-ի ֆուտբոլիստ Ֆերնանդո Վարելան գոլ է խփել, որը կարող էր հաղթական դառնալ, սակայն մրցավար Գերգիոս Կոմինիսը չի հաշվել այն` խաղից դուրս վիճակ արձանագրելով:
Տանտերերը համաձայն չեն եղել Կոմինիսի որոշման հետ և հրաժարվել են շարունակել հանդիպումը: Երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ քաշքշոց է սկսվել, ինչին միջամտել է նաև ՊԱՕԿ-ի սեփականատեր Իվան Սավիդին` իջնելով տրիբունայից:
Դատելով լուսանկարներից` Սավիդին նաև զինված է եղել.
Ականատեսների խոսքով` Սավիդին սպառնացել է ԱԵԿ-ի ղեկավարներից մեկին` Վասիլիս Դիմիտրիադիսին ասելով` «հիմա դու մեռած ես»:
Դրանից հետո Սավիդին իր ֆուտբոլիստներին հրամայել է գնալ հանդերձարան: Երկու ժամ անց տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ խաղն ավարտվել է ՊԱՕԿ-ի հաղթանակով` 1:0:
Երկարատև քննարկումներից հետո մրցավարն, ամեն դեպքում, որոշել է գրանցել խփված գոլն, իսկ ԱԵԿ-ը հրաժարվել է ավարտին հասցնել հանդիպումը` անվտանգության նկատառումներից ելնելով: