22-ամյա տղան ինքնասպան է եղել Ֆեյսբուքի ուղիղ եթերում
ԱշխարհԹուրքիայի 22-ամյա բնակիչ Էրդողան Սերենն ինքնասպանություն է գործել Facebook սոցկայքի ուղիղ եթերում, հայտնում է lenta.ru-ն՝ հավելելով, որ շոկային տեսանյութը տեղադրված է եղել Սերենի ֆեյսբուքյան էջում:
Ըստ առկա տեղեկությունների՝ կյանքին վերջ տալու ժամանակ երիտասարդը գտնվել է տանը: Հայտնի է, որ ճակատագրական քայլի իրագործումից առաջ Սերենն իր ընկերուհուն սիրային բանաստեղծություն է նվիրել:
Տեսախցիկի առաջ խոսելու ժամանակ Սերենն ասել է, որ ոչ ոք չէր հավատում, որ ինքը մի օր վերջ կտա կյանքին:
«Իսկ հիմա տեսե՛ք»,- ասել է երիտասարդն ու ինքնասպան եղել: