Տրանսգենդեր կինը մենամարտում հաղթել է տղամարդուն, ապա սկանդալային հայտարարություն արել
LifeԲրազիլացի տրանսգենդեր կին մարզուհի Անն Վերիատուն խառը մարտաձևերի (MMA) տղամարդկանց հետ իր առաջին գոտեմարտում հաղթել է ամերկրացի Ռաիլսոն Պայշաուին, հաղորդում է MMA Fighting-ը:
Կնոջ և տղամարդու միջև առաջն մենամարտն անցկացվել է Բրազիլիայի Մաննաուս քաղաքում, շաբաթ երեկոյան: Մինչև 52 կգ քաշային կարգի այդ մենամարտում 21-ամյա Վերիատուն հաղթել է միավորներով, նշում է կայքը:
«Տղամարդու հետ մենամարտից հետո միայն սկսեցի հարգել ինձ: Ես երջանիկ եմ: Դա ինձ լիցք կհաղորդի, որ ավելի լավ մարզվեմ: Մտածում եմ` այսուհետ կանանց հետ մենամարտելը ազնիվ չի լինի»,- ասել է բրազիլուհին:
Նյութի աղբյուրը՝ այստեղ