Վրաերթ Երևան քաղաքում․ հետիոտնը զոհվել է
ՀասարակությունԱյսօր` օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 65-ամյա Ռոբերտ Մասումյանը Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց իր վարած Toyota Camry մակնիշի 33 VՍ 064 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Թբիլիսյան խճուղու 35/2 շենքի բնակիչ, 33-ամյա Ռոման Գալստյանին:
Իչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ռ. Գալստյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ռ. Մասումյանը Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ժամը 04:30-ի սահմաններում Ռ. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: