Թուրքիայում արցունքաբեր ռումբերով ու ջրցաններով ճնշել են կանանց ցույցերը
Աշխարհ«Ազգ» պոլսահայ օրաթերթը գրում է, որ մինչ աշխարհի շատ երկրներում տոնում էին կանանց միջազգային տոնը, Թուրքիայի մեծ քաղաքներում, այդ թվումՙ Ստամբուլում եւ Անկարայում ուշագրավ ցուցեր են եղել, որոնք սկսվել էին դեռեւս նախորդ կիրակի օրը ու շարունակվել մինչ մարտի 9-ը:
Դրանք ընդմիջվել են թուրքական ոստիկանության արցունքաբեր ռումբերով եւ ջրցաններով:
Թուրք կանանց առաջին պահանջը վերաբերել է ներընտանեկան բռնությունների վերացմանը: Միայն 2017 թվականին այդ բռնությունների հետեւանքով մահացել են 400-ից ավել կանայք: Երկրորդ գլխավոր պահանջը վերաբերել է աշխատանքի եւ վարձատրության հավասարությանը երկու սեռերի միջեւ:
Եղել են նաեւ կանանց ցույցեր` քրդերի դեմ թուրքական բանակի խժդժությունների դեմ: