«Սպանությունը եղել է պատվիրված»․ երիտասարդի մայրը անուններ է տալիս
ՀասարակությունNews.am | Որդուս սպանության գործի ամբողջ խեղաթյուրումը սկսվել է դատախազությունից. կոնկրետ վերացվել են իրեղեն ապացույցներ, կեղծվել են փաստական հանգամանքներ: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գյումրիում 4 տարի առաջ սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը:
Նրա խոսքով, սպանությունն իրականացվել է խմբի կողմից, այն պատվիրված է, որի վերաբերյալ կան փաստեր, ապացույցներ, ինչն ի սկզբանե թաքցրել են եւ մինչ օրս այդ ամենն իրականացվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: