Մասնագետները ստեղծել են հատուկ ներքնազգեստ` աղջիկների կրիտիկական օրերի համար
LifeԲրիտանական WUKA ընկերությունը կանանց ներկայացրել է հրաշք ապրանք՝ դաշտանային ներքնաշոր, որոնք կանայք կարող են հեշտությամբ ու հարմարավետությամբ կրել կրիտիկական օրերին:
Ներքնաշորի դիզայներ Ռուբի Ռաուտը նշում է, որ այն կարելի է կրել դաշտանային օրերին՝ առանց հիգիենիկ միջոցների: Այն նման է մանկական տակդիրների, սակայն առավել հարմարավետ:
Ներքնաշորը կարելի է լվանալ ու օգտագործել, ինչը կօգնի խնայել գումարները հիգիենիկ միանգամյա միջոցներ չգնելով: Ներքնաշորն արժե 30 ֆունտ:
