Տղամարդը ծեծելով սպանել է դստերը՝ անկեղծորեն մտածելով, թե քշում է նրա միջից դևերին
ԱշխարհԳերմանիայում տղամարդը մահացու ծեծի է ենթարկել իր 25-ամյա մտավոր հետամնաց աղջկան, փորձելով քշել նրա ներսից դևերին, ինչից հետո բռնաբարել է, որպեսզի վերակենդանացնի: Այս մասին տեղեկացնում է vchaspik.ua-ը:
50-ամյա տղամարդը դատարանում խոստովանել է, որ դևերին քշելու նպատակով ոտքով հարվածներ է հասցրել աղջկա փորին:
Տղամարդը դատապարտվել է միայն 9 տարվա ազատազրկման ոչ մտադրված սպանության համար, քանի որ դատարանը համարել է, որ բռնաբարելով իր դստերը, նա անկեղծորեն համարել է, որ օգնում է նրան: