32-ամյա աղջիկ է բերման ենթարկվել սահմանից
ՀասարակությունՈստիկանության Թալինի բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 12.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 32-ամյա Մարինե Պ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: