Սանձարձակ զբոսաշրջիկներին արգելել են լողալ շատրվանների տակ․ Տեսանյութ
ԱշխարհՀռոմում բարձրացրել են խուլիգան-զբոսաշրջիկների համար տուգանքները: 240 եվրոն այժմ վատ պահվածքի համար նվազագույն գումարն է:
Տրեվի շատրվանը ամենահայտնի տեսարժան վայրերից է Իտալիայում: Առասպելի համաձայն, եթե դրանից ջուր խմես սիրածդ մարդու հետ՝ ձեր միությունը ամուր կլինի, իսկ եթե մետաղադրամներ նետես շատրվանի ջրի մեջ՝ առաջինը երաշխավորում է զբոսաշրջիկի կրկին վերադարձը Հռոմ, երկրորդը՝ մեծ սեր է խոստանում, երրորդը՝ ամուսնություն: Սակայն որոշ զբոսաշրջիկներ, երջանկության հետևից սլանալով, ջրի մեջ են մտնում ամբողջությամբ:
Այժմ դրա համար նրանք ստիպված կլինեն կլորիկ գումար տուգանք վճարել: Այժմ շատրվանների մոտ նույնիսկ չի կարելի ուտել և խմել: Տարբեր իրեր ջրի մեջ նետելն հիմա նույնպես արգելված է: