Սեռական հարաբերության ժամանակ փեսացուն խեղդել է իր քենուն
ԱմենաընթերցվածՄեղադրյալի խոսքով՝ ինքն անմիջապես բաց է թողել աղջկա պարանոցը, հենց որ վերջինս սկսել է խուճապի մատնվել:
Հյուսթոնի բնակիչը խոստովանել է, որ սեռական հարաբերության ժամանակ սպանել է իր հարսնացուի քրոջը: Ջեյսոն Ֆարմերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա Անժելա Մոնտանտին կանխամտածված սպանելու մեղադրանքով: Ջեյսոնն ընդգրկված է սեռական հանցագործների բազայում:
Ոստիկանության տվյալներով՝ զույգը գրանցվել է Բեչնուտ քաղաքում գտնվող հյուրանոցում, սակայն նրանց գաղտնի հանդիպումը ճակատագրական է եղել: 34-ամյա Ջեյսոնը խոստովանել է, որ սեռական հարաբերության ժամանակ խեղդել է Անժելային այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի սկսել խուճապի մատնվել: Այդ ժամանակ նա անմիջապես բաց է թողել աղջկա պարանոցը, սակայն մի քանի րոպեից աղջիկը մահացել է: