Հայերեն

Կուզեի,որ սիրած մարդու մահից հետո երեխայի տեսքով շարունակություն լիներ եւ ոչ թե կորուստ.Էվա Խաչատրյան

Life

Էվա Խաչատրյանն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում: Ի դեպ՝ վերոնշյալ նախագիծն արդեն մոտենում է իր հանգուցալուծմանը: Մեզ հետ զրույցում Էվան նշեց, որ սերիալում իր հերոսուհուն համակրողները սրտնեղելու պատճառ կունենան, քանի որ ըստ սցենարի նա ինքնասպասնություն է գործելու:
««Կայարան» սերիալը շատ մեծ վարկանիշ ունի, եւ ես դրա համար շատ ուրախ եմ, որովհետեւ ինքս եղել եմ դրա ապահովման հիմքում. բացի գլխավոր հերոսներից այս սերիալում գործում էին կերպարներ, որոնք անմիջական ներգործություն ունեին սյուժետային կտրուկ եւ շրջադաձային զարգացումների մեջ: Ըստ սցենարիստի՝ նախատեսված է, որ իմ կերպարը պետք է ինսքնասպան լինի, այս դեպքում, կարծում եմ, արդարացված է, որովհետեւ նա աղջիկ է, ով կորցրել է ամեն ինչ, այլեւս չունի ապրելու շարժիչ ուժ: Չկան սիրած տղան, ծնողները, եղբայրն էլ համարյա թշնամին է: Ֆիլմի ընթացքում իմ կերպարը շատ խոցվեց եւ տանջվեց, ինչը նրան բերում է ոչ ճիշտ հոգեկան վիճակի»,- պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե հանդիսատեսը նման կտրուկ հանգուցալուծմամբ արդյոք չի հիասթափվի Էվա կերպարից, դերասանուհին ասաց.

«Անձամբ ես կցանկանայի, որ սերիալում իմ կերպարի ճակատագիրը դրական հանգուցալուծում ստանար: Ֆիլմի ողջ ընթացքում շատ բարդ տեսարաններ եմ ունեցել, տառապանքներ, ծանր ապրումներ, իսկ ամիսներ առաջ, ըստ սցենարի, հերոսուհիս երեխայի էր սպասում, բայց կորցրեց: Օրինակ, եթե սցենարը ես գրեի, կուզեի, որ հերոսուհիս երեխային չկորցներ, որպեսզի սիրած մարդու մահից հետո երեխայի տեսքով շարունակություն լիներ եւ ոչ թե կորուստ, բայց սցենարիստը այլ մարդ է, եւ նա այլ կերպ է տեսնում կերպարի շարունակությունը»:
Խոսելով թատրոնային գործունեության մասին՝ Էվա Խաչատյանը պատմեց.
«Նախկին երեք ամսվա ընթացքում ես շատ ծանր եւ ծավալուն գործունեություն եմ ունեցել թատրոնում, քանի որ պատրաստում էինք միանգամից երեք ներկայացում: Դա իրենից ենթադրում է դաժան գրաֆիկ՝ օր ու գիշեր լուսացնելով թատրոնում: Դրանք էին «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը, մյուսը՝ «Cabaret restart», ներկայացումը, որի պրեմիերան եղավ փետրվարի 22-ին եւ «Սեւ արկղ» ներկայացումը, որի պրեմիերան նախատեսվում է մարտի 14-ին: Այսպիով, կարելի է ասել, որ նախորդ երեք ամիսները նվիրել եմ թատրոնին: Լավ է, որ այս ծանրաբեռնվածությունը թատրոնում էր, որովհետեւ կարեւոր է, որ դու այնտեղ լինես, որտեղ պետք ես»:
Ինչ վերաբերում է առաջիկայում հեռուստատեսային նախագծերում զբաղվածությանն, ապա դերասանուհին ասաց, որ այս պահին առաջարկներ չկան: Նա անկեղծ խոստովանեց, որ երբեք չի մտածում, թե տվյալ նախագծից հետո, հաջորդիվ ինչ կեպարով կցանկանա ներկայանալ.

«Կարծում եմ, որ տարբերվելու շնորքը դերասանից է գալիս, եթե ունես տաղանդ, որ կարողանաս ստեղծագործել ուրիշ կերպ եւ ուրիշ ոգով, ապա դու կանես դա: Դերասանն այնպիսինն է, ինպիսին կա, նա չի կարող հեռանալ իրենից, եթե արտաքնապես կտրուկ փոփոխություն չի արվում, հետեւաբար, կարեւորը կերպարի ողնաշարն է, եւ եթե դու ուրիշ ողնաշար ես տեղադրում ու հորինում ուրիշ ապրելակերպ տվյալ կերպարի համար, ապա, իմ կարծիքով, սկսում ես կամաց-կամաց հիմքը գցել՝ կառուցելով նոր կերպարը, իսկ սերիալի դեպքում կերպարն ավելի ամբողջական ու հետաքրքիր է դառնում ժամանակի ընթացքում»,- նկատեց նա:
Դերասանուհին խոստովանեց, որ երբ առաջարկ է ստանում, ամենառաջինն ուշադրություն է դարձնում թիմին.

«Շատ կարեւորում եմ այն թիմը, որի հետ ես պետք է աշխատեմ: Ինձ համար կարեւոր է խմբի որակը, տեսակը եւ նպատակը: Բացի այդ, կարեւորում եմ նաեւ, թե ինչի մասին է ֆիլմը, ինչ զարգացում կունենա կերպարս: Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ ընտրության լայն հնարավորություն ոչ մեկս չունի, այսինքն՝ առաջարկներն այնքան շատ չեն, որ նստես ու մտածես՝ որն ընտրես, երբեմն լինում է, որ աշխատանքի կարիք ունես, սիրում ես գործդ եւ ուզում ես ընթացքի մեջ լինել, որոշակի զիջումների գնալով, իհարկե, չվնասելով ինքդ քեզ, ընդունում ես ստացված առաջարկը: Անշուշտ, կցանկանայի բազմաթիվ առաջարկներ լինեին եւ բոլոր դերասանները հնարավորություն ունենային ընտրելու՝ որտեղ կուզեին իրենք լինել, որովհետեւ այդպես ավելի հետաքրքիր եւ որակապես լավ արդյունք կստացվեր»,- ավարտեց Էվա Խաչատրյանը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված