Աղջիկը բազմաթիվ տղամարդկանց գայթակղելով հյուրանոց է կանչել՝ նրանց անվճար սեքս խոստանալով
ԱշխարհՉինացի բլոգերը կալանավորվել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում անվճար սեքսի մասին գովազդ է տեղադրել: Արդյունքում, հարյուրավոր գրգռված տղամարդիկ շտապել են կնոջ հաղորդագրության մեջ նշված հյուրանոց:
Բազմաթիվ տղամարդիկ, աձագանքելով հայտարարությանը, գնացել են Հայնան նահանգի Hilton հյուրանոց: Կինը, որը իրեն ներկայացրել է որպես 19-ամյա Յե Մույ(Ye Mouyi), հայտարարությունը տեղադրել է Weibo եւ WeChat սոցցանցերում՝ նշելով հյուրանոցի իր համարը:
«Ինչ-որ մեկը կգա իմ հետեւից...Սեքս...անվճար...6316», - գրել է նա: Աղջիկը մարմնավաճառության պրոպագանդայի կասկածանքով հաջորդ օրը կալանավորվել է: