Ինչ են կանխատեսում բուքմեյքերներն օրվա խաղերի վերաբերյալ
ՍպորտՖուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 13-ին անցկացվելիք 1/8 եզրափակիչի 2 պատասխան խաղերում էլ կան ֆավորիտներ։
Անգլիայում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սեւիլիա» խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը Ժոզե Մոուրինյոյի թիմի հաղթականը գնահատում է 1․62 գործակցով, իսկ իսպանական ակումբինը՝ 6․00։ Ոչ ոքիի գործակիցը 4․00 է։
Հռուոմում անցկացվելիք «Ռոմա» - «Շախտյոր» խաղում իտալական ակումբի հաղթանակը ստացել է 1․67 գործակից, ուկրաինական թիմինը՝ 5․00, իսկ ոչ ոքին՝ 4․20։
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։45-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 23։45 (առաջին խաղ՝ 1։2)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 23։45 (առաջին խաղ՝ 0։0)