Բարի եղեք ուտել ձեր եփած ճաշը․ Վանո Սիրադեղյան
ՔաղաքականությունՏաք եք, չեք զգում զանգվածային փսիխոզի խմորումը այս հողի վրա: Խաթարված հոգեվիճակում չեն ներելու ոչ մեկիդ: Էլ ականջ չեն դնելու հեքիաթներին, չեն հավատալու, որ ցանկություն ունեիք երկիրը դուրս բերել փոսից: Տնտեսության եւ քաղաքականության մեջ անելիքը զուգարանի փոս փորողի բառապաշարով մատուցելու ընդունակ կուսակցականներ ու պատգամավորներ պետք չեն գալու այլեւս, որովհետեւ դուք ոչ միայն Ղարաբաղն եք ծախել ու դատապարտել հայաթափման, այլեւ անբանությամբ, վախկոտությամբ ու անխելքությամբ Ռուսաստանի համակրանքն եք ծախել Ադրբեջանին: Այսպիսին է լինելու ժողովրդի ընկալումը: Այսպիսի ընկալման համար դուք շատ եք ջանացել: Բարի եղեք ուտել ձեր եփած ճաշը:
Վանո Սիրադեղյան, փետրվար, 2001 թ․