Արմեն Սարգսյանի հրաժեշտը երրորդ հանրապետության երեք նախագահներին
ՔաղաքականությունԼրագիր | Ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պողոսյանն Ազատությանը հայտնել է, որ Սարգսյանը ցանկություն ունի իր երդմնակալության արարողությանը տեսնել Հայաստանի առաջին եu երկրորդ նախագահներին՝ բնականաբար երրորդի հետ միասին: Ըստ Պողոսյանի, Արմեն Սարգսյանը համարում է, որ Հայաստանում պետք է ի վերջո հաստատվի այդ քաղաքական մշակույթը:
«Նախընտրական» շրջանում ունեցած ելույթների, շեշտադրումների շարքում Արմեն Սարգսյանն արել է թերեւս ամենաառանցքայինը՝ Հայաստանի չորրորդ հանրապետություն, ասելով, որ ինքը ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահն է, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը:
Սարգսյանի այդ հայտարարությունը բազմաթիվ եւ բազմազան գնահատականների տեղիք տվեց: Նա հետո պարզաբանեց, որ իր հայտարարությունն այլաբանություն է, պետք չէ այն ընկալել ուղիղ իմաստով: Բայց հայտարարությունն ըստ էության արժեքավոր ու նշանակալից է հենց որպես այլաբանություն, հենց տողատակով է այն հետաքրքիր, ոչ թե ուղիղ իրավա-քաղաքական իմաստ պարունակելու պարագայում:
Որովհետեւ, երրորդ եւ պայմանական չորրորդ հանրապետությունների խնդիրը Հայաստանում իրավակարգային, կառուցակարգային չէ, այլ արժեհամակարգային, մտածողության խնդիր է: Ընդ որում, հենց այդ համատեքստով էր նաեւ, որ հայտարարությունը դժգոհություն էր առաջացրել ՀՀԿ-ում, որովհետեւ իշխանությունն առավել ամբողջական էր ըմբռնել տողատակը: Չորրորդ հանրապետությունը այլ արժեհամակարգով եւ մշակույթով, այլ մտածողության վրա կառուցված համակարգն է, որտեղ ներկայիս ՀՀԿ-ն պարզապես չի կարող լինել իշխանություն:
մանրամասն՝ կայքում