Օդանավակայանի ժպտադեմ աշխատակցուհին թալանել է ուղևորին հենց տեսախցիկների առջև.ահա թե ինչպես է դա տեղի ունեցել
LifeԲանգկոկում օդանավակայանի աշխատակից 26-ամյա Բուսակորն Սովկմանդեն ուղեւորի պայուսակից (մոտ 36,000 ռուբլի) 4000 յուան է հանել: Գողության ընթացքում աղջիկը մեղմ ժպտում էր ու ընդհանրապես հաճելի տպավորություն էր ստեղծում, սակայն նա չկարողացավ իր ժպիտով հմայել տեսախցիկներին,-գրում ՝ Mirror-ը:
Կորուստը հայտնաբերելուց հետո ուղևորը անմիջապես դիմել է օդանավակայանի տնօրինությանը: Ոստիկաններն անմիջապես տեսանկարահանումների միջոցով գտել են հանցագործին և ձերբակալել՝ հայտնաբերելով նրա գրպանում գողացված ամբողջ գումարը:
Աղջիկը, ով գողացել է փողը, երկու տարի աշխատել է օդանավակայանում, եւ այժմ ոստիկանությունը վախենում է, որ սա նրա առաջին գողությունը չէ, թեև նա պնդում է հակառակը: Ներկայումս Բուսակորնը հեռացված է աշխատանքից, եւ հետագայում նախատեսվում է նրան քրեական պատասխանատվության ենթարկել:

Նյութի աղբյուրը՝ այստեղ