ՊԵԿ նախագահի բիզնեսը. նա դաժան ծեծի էր ենթարկել մատուցողի. Politik.am
ՏնտեսությունPolitik.am-ը գրում է․
Օրերս ՊԵԿ նախագահ նշանակվեց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ տնօրեն Վարդան Հարությունյանը: Հանրության շատ շրջանակներ հույսեր են կապում Կարեն Կարապետյանի նոր նշանակումների հետ: Շատերը կարծում են, որ նոր նշանակված կադրերը հեռու են բիզնեսից և պետական միջոցները չեն ծառայեցնի անձնական նպատակների համար: Սակայն իրականություն այն է, որ նորանշանակ գրեթե բոլոր կադրերն էլ զբաղվում են բիզնեսով:
ՊԵԿ նորանշանակ նախագահին է պատկանում «Արքայաձոր» ռեստորանային համալիրը: Վստահորեն կարելի է ասել, որ այսուհետ պետական շատ միջոցառումներ կանցկացվեն հենց այս ռեստորանում: Բոլորը գիտեն, որ սա Հայաստանում ընդունված պրակտիկա է: Պետական մարմինների աշխատակազմերը իրենց կորպորատիվները հիմնականում անցկացնում են պաշտոնյաներին պատկանող ռեստորաններում:
Ի դեպ, Վարդան Հարությունյանը հեռու չէ նաև սկանդալներից: 2009 թվականին նա իրեն պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էր ենթարկել մի մատուցողի: