Ժոզե Մոուրինյոն կրկին Հենրիխ Մխիթարյանի մարզիչն է
LifeՀենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում` ESPN-ի վարկածով։ Կազմվել է տուրի լավագույն թիմը` բաղկացած 11 խաղացողից եւ մարզիչից։
Թիմում Մխիթարյանն ընդգրկվել է որպես աջ կիսապաշտպան։ Մխիթարյանի հետ խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել նաեւ «Արսենալի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին։ Թիմում այլեւս «զինագործներ» չկան, հայտնում է SputnikArmenia-ն։Լոնդոնյան ակումբի երկու խաղացողի հետ թիմում են հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» երեք խաղացող, «Նյուկասալի» երկու եւ «Սուոնսի սիթիի», «Լեյսթերի», «Չելսիի», «Տոտենհեյմի» մեկական խաղացող։ Հավաքանի մարզիչը Ժոզե Մոուրինյոն է։
Նյութի աղբյուրը՝ այստեղ