Մայրը վաճառում է 3-ամյա աղջկան․ լուսանկարներ
ԱշխարհՀայտարարության մեջ կինը զգուշացրել է, որ երեխան յուրահատուկ բնավորություն ունի և նրա հետ այդքան էլ հեշտ չէ:
Տանջված մայրը իր 3-ամյա երեխային վաճառքի է հանել այն բանից հետո, երբ բացահայտել է, որ աղջիկը առավոտյան շատ շուտ արթնացել է և ամբողջ տունը քաոսի է վերածել: 22-ամյա Զոի Ուելսը 4 ժամ է ծախսել տունը կարգի բերելու համար, սակայն հաջորդ առավոտ պարզվել է, որ աշխատանքն իզուր է արվել: Այդ մասին տեղեկացնում է The sun-ը:
Զոին չգիտեր՝ լաց լինել, թե ծիծաղել: Աղջիկն ամեն ինչ հատակին էր շաղ տվել՝ խաղալիքները, գրքերը, քաղցրավենիքները, կոսմետիկ միջոցները: Այդ ժամանակ Զոին հումորային գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ հայտնելով, որ վաճառքի է հանում իր 3-ամյա դստերը: