Դատական նիստի ժամանակ ամբաստանյալը գրիչով հարձակվել է վկայի վրա և սպանվել
LifeՀրապարակվել են Յուտա նահանգում դատական դահլիճում տեղի ունեցած ողբերգական դեպքի տեսանյութը, որում Crips փողոցային խմբի 25-ամյա Սիալա Անգիլաուն անդամ փորձում է գրիչով հարձակվել ցուցմունք տվող վկայի վրա, սակայն մահանում է ներկա ոստիկաններից մեկի արձակած կրակոցից:
Մահացածի ընտանիքի փաստաբանը կարծում է, որ սպան խուճապի է մատնվել և կարող էր ուժ չկիրառել: Նրա խոսքով՝ ամբաստանյալն արդեն հատակին էր, երբ արձակվեցին մյուս երեք կրակոցները: Բացի այդ, դատարանի դահլիճը լի էր ոստիկանական աշխատակիցներով, որոնք հեշտությամբ կարող էին կանգնեցնել Սալիին, ով ուզում էր վնաս հասցնել վկային ընդամենը գրիչով: