Թեյլոր Սվիֆթին մեղադրել են Kenzo-ի հայտնի հոլովակը պատճենելու մեջ․ ՏԵսանյութեր
LifeԹեյլոր Սվիֆթը թողարկել է Delicate երգի տեսահոլովակը: Սոցիալական ցանցի օգտատերերը նրան մեղադրել են Kenzo բուրմունքի գովազդը կրկնօրինակելու մեջ:
Kenzo-ի գովազդում դերասանուհի Մարգարեթ Կուելլիի տարօրինակ պարը մեծ ուշադրության արժանացավ, որը հրապարակվել էր 2016 թվականին YouTube-ում: Այն հավաքել էր 11 միլիոն դիտում: Ըստ սյուժեի` հերոսուհի Մագարեթը նստած է սեղանի շուրջ` շրջապատված պատվավոր հյուրերով, սակայն մի պահ նրան այս ամենը ձանձրացնում է, և նա սրահը լքում և սկսում է այնպես պարել, կարծես թե նրան ոչ ոք չի տեսնում:
Նույն բանը տեղի է ունենում Թեյլորի տեսահոլովակում: Նրա հերոսուհին, ով հաշխարհային հայտնիություն է վայելում, հոգնում է մշտապես ուշադրության կենտրոնում և սահմանափակ լինելուց: Մի օր նա հայելու մեջ չի կարողանում տեսնել իր արտացոլումը և բացահայտում է, որ դարձել է անտեսանելի: Նոր վիճակը նրան հնարավորություն է ընձեռում պարել այնպես, կարծես թե նրան ոչ ոք չի տեսնում: Օգտատերերը անգամ նկատել են, որ պարային շարժումներ են նման:
Ավելի ուշ, Kenzo-ի ներկայացուցիչները սոցիալական ցանցի միջոցով դիմել են Թեյլորին` «Լսի Թեյ, մենք ամեն ինչ հասկանում ենք: Դժվար է ամեն հարցում առաջինը լինել: Զանգիր մեզ, մենք կօգնենք»: