Ապտակ Վիգեն Սարգսյանին ու «ազգ-բանակ»-ին. ի՞նչ կատարվեց ԱԺ-ում
ՔաղաքականությունԼրագիր | Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրինագիծը, որով տարկետում է սահմանվում օտարերկրյա դպրոցներում սովորող արական սեռի տղաների համար, որոնք հանրակրթական դպրոցը չեն ավարտել, բայց զորակոչի տարիքի են:
Լրագրողները Միհրան Պողոսյանին հարցրել են, թե նա փաստորեն այդպիսով տարկետման օրինական հիմք է փորձում ապահովել իր որդիների համար: Պողոսյանը չի պատասխանել հարցին ու հեռացել է, մինչ այդ իհարկե հայտարարելով, որ դա բոլորի երեխաների համար է:
Միհրան Պողոսյանի բերած օրինագիծը ապտակ է ազգ-բանակ հայեցակագով հանդես եկած Վիգեն Սարգսյանի համար, եւ այդ ապտակին փաստորեն դրական եզրակացություն է տվել նաեւ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովը: Ի դեպ, այստեղ թերեւս հարկ է արձանագրել նաեւ մի հետաքրքիր հանգամանք, որ վերջին շրջանում այդ հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տալիս ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում ՊՆ հեղինակած որոշ օրինագծերի, դեմ քվեարկելով եւ պահանջելով փոխել:
մանրամասն՝ կայքում