Կկարողանա՞ համոզել Պուտինին․ «Հրապարակ»
ՏնտեսությունՎարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը` միայն անապահով խավերի համար: Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը եւս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։ Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին` գազի գինը 156-ից դարձավ 146` ներքին սպառողի համար: «Հրապարակ»-ի տեղեկություններով` խնդրո առնչությամբ առաջիկայում սպասվում է նաեւ «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան` վերջնական քննարկումների համար: Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաեւ ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել` մասնակցելու այդ եւ այլ քննարկումների: