Մասնագետները գաղտնազերծել են ամենատարածված երազների նշանակությունը
LifeՄեծ Բրիտանիայի մի խումբ գիտնականներ գաղտնազերծել են տարածված սարսափ երազների նշանակությունը:
Հետապնդում
Եթե երազում տեսնում եք, որ ձեզ հետապնդում են, իսկ դուք ոչ մի կերպ չեք կարողանում փախչել, նշանակում է՝ դուք ունեք անլուծելի խնդիր:
Երբ ատամն ընկում է
Եթե երազում ձեր ատամն ընկնում է, նշանակում է իրական կյանքում դուք կկորցնեք ձեր ինքնավստահությունը:
Երբ երազում չեք կարողանում գտնել պետքարանը
Սա նշանակում է, որ դուք իրական կյանքում ուրիշի հետաքրքրությունները ձերինից առաջ եք դասում:
Երբ երազում ձեզ մերկ եք տեսնում
Երբ երազում տեսքում եք, որ մերկ եք, այն էլ հանրության առաջ, նշանակում է՝ դուք իրական կյանքում ձեզ անպաշտպան եք զգում:
Երբ չեք հանձնում քննությունը
Եթե երազում տեսնում եք, որ չեք հանձնում քննությունը, նշանակում է, որ դուք իրական կյանքում շատ քննադատաբար եք մոտենում ինքներդ ձեզ: