Անժելա Սարաֆյանը թափանցող շորով ներկայացել է ամսագրի երեկույթին․ Լուսանկարներ, տեսանյութ
Life
Esquire հայտնի ամսագիրն այսպիսի մի խորագիր ունի՝ Mavericks of Hollywood (Հոլիվուդի «այլակարծիք» աստղերը), որի շրջանակներում ներկայացնում է հայտնի արտիստների, որոնք կարծրատիպեր են կոտրում:
Ի ուրախություն մեզ՝ այս տարի այդ ցուցակում է հայտնվել հայազգի դրեասանուհի Անժելա Սարաֆյանը, որն Esquire's 2018 Mavericks of Hollywood երեկույթին ներկայացել է կարմիր թափանցիկ զգեստով:
Ճիշտ է՝ միջոցառումը տեղի է ունեցել փետրվարին, սակայն Անժելայի լուսանկարները նրա Instagram-ի էջում միայն այսօր են հայտնվել:
Հիշեցնենք, որ վերջերս Անժելան մասնակցել է Էլթոն Ջոնի՝ «Օսկարի» արարողությունից հետո կազմակերպած հավաքույթին:
Westworld սերիալի աստղը ներկայացել է նարնջագույն երեկոյան զգեստով` զարդարված փայլերով: