Լոնդոնի հուժկու ապտակը Պուտինին
Աշխարհ1in.am | Մարտի 18-ի նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Պուտինը ուժգին դիվանագիտական ապտակ ստացավ Լոնդոնից: Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել է ГРУ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Մեյը տեղի ունեցածը որակել է որպես Մոսկվայի ոտնձգություն Լոնդոնի դեմ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է իր երկրից ռուսաստանցի 23 դիվանագետի արտաքսման մասին` հույս ունենալով այս ծայրահեղ քայլով կասեցնել Ռուսաստանի հետախուզության մարմինների ապօրինի գործողությունները երկրի տարածքում:
Լոնդոնը, ըստ էության, դադարեցրել է երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ` չեղարկելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Լոնդոն: Թագավորական ընտանիքի անդամներին և բրիտանական կառավարության անդամներին արգելված է ներկա գտնվել Ռուսաստանում հունիսին նախատեսված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Կասկածից վեր է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ունի հանցագործության ռուսական հետքը հաստատող անհրաժեշտ, անհերքելի փաստեր և, ենթադրաբար, առաջիկա ժամերին Ռուսաստանի դեմ հանդես են գալու Արևմուտքի բոլոր երկրները: Այսօր երեկոյան Լոնդոնի նախաձեռնությամբ տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա թունավորման հարցը:
մանրամասն՝ կայքում