Երևանցիները՝ Ռուսաստանի նախագահի ընտրությունների մասին․ Տեսանյութ
ՀասարակությունՄարտի 18-ին Ռուսաստանի Դաշնությունում կայանալու են նախագահական ընտրություններ․ նախագահի թեկնածուները ութն են՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը և Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկին, կոմկուսի ներկայացուցիչ Պավել Գրուդինը և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սա ՌԴ-ում կլինի յոթերորդ նախագահական ընտրությունները՝ 1991թ-ից ի վեր։
Ընդդիմադիր առաջնորդ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ և Պուտինի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիին զրկել են առաջադրվելու հնարավորությունից, և նա կոչ է արել բոյկոտել այս ընտրությունները:
«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել՝ հայաստանցիները տեղյա՞կ են հարևան երկրում կայանալիք ընտրությունների և առաջադրված թեկնածուների մասին։ Հարցմանը մասնակցած մեր համաքաղաքացիների կարծիքով՝ այս ընտրությունները ձևական բնույթ են կրում՝ ՌԴ նախագահ կվերընտրվի Վլադիմիր Պուտինը։