Ամառը երջանկացնում է բոլորիս, սակայն, դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է առավել ուշադիր լինել մեր արտաքին տեսքի հանդեպ:
Budetezdorovy կայքն առաջարկում է տնական փափկեցնող միջոց, որի ադյունավետությունը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո:
Այս միջոցը կօգնի փափկեցնել դեմքի և ձեռքերի մաշկը: Այն կարող եք օգտագործել նաև՝ որպես մարմնի քսուք:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է
50 գ մարգարին կամ յուղ
կես թեյի գդալ գլիցերինի յուղ
4 թ/գ բուսական յուղ
30 գ կամֆորային սպիրտ
2 ձվի դեղնուց
1 ճ/գ երիցուկի թուրմ
Առաջարկված բոլոր բաղադիչները (բացի երիցուկի թուրմից) լցրեք շշի մեջ, շիշն իջեցրեք տաք ջրով կաթսայի մեջ: Տաք ջրում բոլոր բաղադրիչները կհալչեն՝ այսպիսով կհեշտանա խառնելու գործընթացը: Վերջում ավելացրեք երիցուկի թուրմը, ու քսուքը պատրաստ է:
Ստացված քսուքը պետք է պահել սառնարանում 3 շաբաթ: 3 շաբաթ անց նոր չափաբաժին պատրաստեք: