Դպրոցներում կոռուպցիան պետք է վերանա. Վարչապետը հանձնարարականներ տվեց (տեսանյութ)
ՀասարակությունԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նորանշանակ անդամներին շնորհավորելուց հետո մի քանի հանձնարարականներ տվեց: Հանձնարարականները վերաբերում էին կրթության և սպորտի ոլորտներին, և դրանք տրվեցին ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին և Երևանի քաղաքապետին: Վարչապետն առաջին հերթին հանձնարարեց պարզել, եթե մեկ դպրոցում աշխատում են ծնող և զավակ, ապա այդ պատճառները սուբյեկտիվ են, թե օբյեկտիվ: Հանձնարարականներ տալուց հետո վարչապետը կառավարության բոլոր անդամներին հանձնարարեց մամուլի հետ աշխատել բաց և թափանցիկ և ներկայացնել այն ամենը, ինչ իրենք անում են: