Ավստրալացի լուսանկարչի հանդուգն նախագիծը․ նա լուսանկարել է երեխաներին կուրծք տվող կանանց․ ֆոտոշարք
ԱշխարհԱվստրալացի լուսանկարիչ Սառա Մերնեյնը վերջերս է լույս աշխարհ բերել իր երկրորդ երեխային և հաճախ է հանդիպել մարդկանց բացասական վերաբերմունքին՝ կապված հանրության մեջ երեխային կերակրելու հետ: Այդ ժամանակ էլ Սառայի մտքով անցել է ստեղծել ֆոտոնախագիծ՝ կերակրող մայրերի մասնակցությամբ: Ֆոտոնախագծի անվանումն է՝ «Ամեն մի կերակրող կին պետք է իրեն աստվածուհի զգա»: Այս լուսանկարներով նա ցանկանում է կոտրել այն բացասական կարծրատիպերն այնպիսի բնական ու անհրաժեշտ երևույթի վերաբերյալ, ինչպիսին երեխային կրծքով կերակրելն է: Նա կարծում է, որ շատ ու շատ մայրեր հրաժարվում են կրծքով կերակրելուց և անցնում են արհեստական կաթով կերակրելուն հենց այդպիսի բացասական հայացքների պատճառով:
Ֆոտոնախագծի շրջանակներում Սառան շրջել է Ավստրալիայի բոլոր նահանգներով ու արել ավելի քան 50 լուսանկար: