Պատրաստվել պատերազմի, բայց ահա թե ինչպես
Քաղաքականություն1in.am | Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած սադրանքի՝ Բաքվի լայնամասշտաբ զորավարժության մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ անկախ այն բանից, թե տվյալ պահին ինչ է անում Ադրբեջանը կամ, առավել ևս, զորավարժություն անո՞ւմ է, թե՞ ոչ: Ադրբեջանի զորավարժությունն ընդհանրապես չի կարող լինել պատերազմի պատրաստվել-չպատրաստվելու ցուցիչ, ինդիկատոր, որովհետև այդ երկիրը պետական քաղաքականության մակարդակով շատ վաղուց, արդեն մի քանի տարի շարունակ չի թաքցնում, որ պատերազմն իր, այսպես ասած, դիվանագիտական գործիքակազմի առանցքային տեղում է: Հետևաբար, եթե Ադրբեջանը չաներ լայնամասշտաբ զորավարժություն, դա դեռ ամենևին չէր նշանակելու, որ չի պատրաստվում պատերազմի: Եվ ավելին՝ լայնամասշտաբ զորավարժությունն ու ագրեսիվ տոնի բարձրացումը ըստ էության կարող են նշանակել այն, որ Ադրբեջանը առայժմ հեռու է պատերազմական որևէ պլանի իրատեսականությունից կամ իրականանալիությունից և այդ իսկ պատճառով կարիք ունի «վակուումը» լցնել հակառակով՝ պատերազմի, այսպես ասած, շնչով:
Այսինքն՝ որքան լայնամասշտաբ զորավարժությունը և Ալիևի մի շարք գործողություններ ու հայտարարություններ պատերազմի հստակ տրամադրվածության և նպատակադրության նշան կարող են լինել, առնվազն նույնքան էլ դրանք կարող են լինել հենց իմիտացիայի ձգտում, քանի որ իրական պատերազմի հնարավորություն և հեռանկար Բաքուն չի տեսնում: Ահա թե ինչու Բաքվի ընթացիկ, մարտավարական քայլերը չեն կարող լինել մեզ համար կողմնորոշիչ:
մանրամասն՝ կայքում