Կինն ամուսնացել է սեփական դստեր հետ ու բանտարկվել
ԱշխարհԱՄՆ բնակչուհին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ դստեր հետ ամուսնանալու համար: Այս մասին գրում է New York Post-ը:
46-ամյա Պատրիսիա Սփենը և նրա 26-ամյա դուստր Միստի Սփենը ամուսնացել են 2016թ-ի մարտից հետո, երբ Օկլահոմա նահանգում օրինականացվեցին միասեռ ամուսնությունները: Մինչ այդ աղջիկը փոխում է իր ազգանունը Քլեյթոն:
Ազգանվան փոփոխությունը հայտնի է դառնում աշխատակիցներից մեկին, երբ նա ոստիկանություն հարցում է ուղարկում: Դատարանը պարզում է, որ զույգը իրականում մայր և դուստր են, ինչից հետո 2017թ-ի հոկտեմբերին ամուսնությունը չեղյալ է համարվում:
Պարբերականը նշում է, որ Պատրիսիան իր ծնողական իրավունքներից զրկվել է շատ տարիներ առաջ և խնամակալության ծառայությունը նրանից խլել է դստերն ու 2 որդիներին: Հետաքննության ընթացքում պարզվել է նաև, որ ավելի վաղ՝ 2010թ-ին կինը ամուսնացած է եղել նաև իր որդու հետ: Սակայն ամուսնությունը անվաներ է ճանաչվել 2010թ-ի վերջին՝ վերջինիս նախաձեռնությամբ: