Հայերեն

«Ցավից գալարվում էի». Իննա Խոջամիրյանը` ֆիլմի և Էդգար Իգիթյանի ուժեղ հարվածի մասին

Life
 

 

 

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իր մասնակցությունն ունի նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում։ «Շանթ» հեռուստաընկերության այս նախագիծն առանձնանում է նկարահանման մասշտաբներով, թերևս դա է պատճառը, որ տևական ժամանակ  առաջ նկարահանված ֆիլմը եթերում կլինի միայն ապրիլի 2–ից։ Այս նախագծում նկարահանված դերասանները փաստում են, որ մասնագիտական ձեռքբերում են համարում այն։ Tert.am Life–ն այս ֆիլմի մասին խոսել է Իննայի հետ։

 

Իննան խաղացել է նաև «Սահմանին 1»-ում, սակայն երկրորդ ֆիլմում հեռուստադիտողներն Իննային կտեսնեն ոչ թե կերպարի շարունակությամբ, այլ նոր կերպարով։ Առաջին ֆիլմում սահմանամերձ գյուղում ապրող աղջկա մարմնավորող դերասանուհին երկրորդ ֆիլմում միացել է հատուկ ջոկատայիններին։

 

«Սահմանին 2»-ում մարմնավորում եմ դիպուկահար աղջկա՝ Մանեին, ով որոշ իրադարձությունների արդյունքում նոր հրամանով ժամանակավոր ծառայության է անցնում հատուկ ջոկատի կազմում։ Ուժեղ, սառը, հավասարակշռված աղջիկ է, ով իր նախապատմությունն ու ծառայության անցնելու հիմնավոր պատճառներն ունի։ Ծառայության ընթացքում Մանեն հասցնում է նաև իր անձնական ու սիրային ինտրիգն ունենալ հերոսներից մեկի հետ»,– ասաց Իննան, սակայն ավելին չբացահայտեց։ Ասում է` ֆիլմը, միանշանակ, դիտել է պետք։

 

 

Այստեղ խաղալու համար դերասանուհին հատուկ պատրաստվածություն չի անցել, քանի որ գործընկերներն այդ փուլն անցել էին առաջին ֆիլմի նկարահանումներից առաջ, սակայն դա չի խանգարել դերասանուհուն։ Նրա խոսքով` քիչ, թե շատ կոփված է՝ ֆիզիկական դժվարություններն իր համար անհաղթահարելի չէին։ Դիպուկահարուհին զենքի տիրապետում է դպրոցական տարիքից։ «Զենքերից փոքրիշատե տիրապետում եմ Կալաշնիկով ավտոմատի՝ դպրոցական ռազմական պատրաստվածության շրջանակներում։ Ուսուցչիս, իհարկե, չէի սիրում, բայց մի մեծ օգուտ մնաց՝ ավտոմատը 21 վայրկյանում եմ քանդում- հավաքում, մի քանի անգամ էլ կրակել եմ»։

 

Եթե առաջին ֆիլմում Իննան մարմնավորում էր սահմանամերձ գյուղում ապրող սիրահարված աղջկա, երկրորդ ֆիլմում իր կերտած հերոսուհին տրամագծորեն տարբերվում է։ Դերասանուհին չի ցանկանում կերպարներից որևէ մեկն առանձնացնել։ Ասում է` հետաքրքիր է յուրաքանչյուր կերպար, որը խաղում է։ Կարծում է` անհետաքրքիր կերպար չկա, ամեն կերպարի մեջ կարելի է համ ու հոտ ավելացնել. «Սխալ կլինի որոշել, թե որ կերպարն է ավելի հետաքրքիր։ Եթե ռեժիսորն ու պրոդյուսերը հարմար են գտնում, որ ես կարող եմ այս կամ այն, կամ էլ արդարացնել և՛ այս, և՛ այն կերպարները, շատ քիչ հավանական է, որ կերպարն ինձ համար կարող է անհետաքրքիր լինել»։

 

 

Ֆիլմի շարունակության դեպքում  հանդիսատեսը, տեսնելով նույն դերասանին, ակնկալում է կերպարի շարունակություն։ Իննան վստահ է` կերպարային ասոցացիաներ չեն լինի։ «Կերպարներն ինքնին տարբեր են, ես էլ իմ հերթին փորձել եմ ամեն կերպ Շուշանիկին զատել Մանեից։ Այս ժամանակահատվածն ինձ համար բավականին շահարկային է դերասանական խաղի տեսանկյունից։ Այժմ եթեր է հեռարձակվում «Էլենի օրագիրը», մարտի 12-ից եթերում «Սահմանին 1»-ն է, որտեղ Շուշանիկին եմ մարմնավորում, իսկ ապրիլի 2-ից եթերում կլինի «Սահմանին 2»-ը, որտեղ արդեն Մանեն եմ։ Թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողի համար ստուգիչ փորձ է՝ ինձ միանգամից 3 կերպարներում տեսնելու։ Ամեն կերպարին յուրովի եմ մոտեցել, չնայած ամեն անգամ նայելիս թե՛ Շուշանի, թե՛ Էլենի վրա անընդհատ շտկումների տեղ եմ տեսնում, բայց, ըստ իս, կերպարները ստացված են։ Մանեին մարմնավորել եմ, բայց դեռ չեմ դիտել. անհամբեր եմ... չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հեռարձակման օրերն եմ հաշվում»,– ոգևորությամբ ասաց Իննան։

 

Դերասանները մեծ ոգևորությամբ են խոսում «Սահմանին» ֆիլմում մասնակցության մասին` նշելով, որ տարբերվում էր աշխատանքի որակով։ Իննան շեշտեց, որ սիրում է յուրաքանչյուր նախագիծ, որտեղ ներկայանում է, սակայն «Սահմանին»–ից մեծ սպասելիքներ ունի։

 

 

«Իսկապես, չեմ կարող նկարագրել։ Բոլոր նախագծերում, որտեղ մասնակցություն եմ ունեցել, մեծագույն սիրով եմ աշխատել, ինչպես և անում եմ ներկա պահին։ Սակայն այն սպասումներն ու ապրումները, որ ունեցել եմ «Սահմանինի» երկու եթերաշրջաններում էլ, չեմ կարող բացատրել... Առավոտյան ժամը 5–ին անձնակազմը կազմ–պատրաստ «Շանթ» հը-ից շարժվում էր քաղաքից դուրս` հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Շոգի,  ցրտի, պատահել է, անբարենպաստ արտաքին պայմանների մեջ հսկայական անձնակազմից ոչ ոք ոչ մի օր ոչ մի հոգոց չհանեց ու չտրտնջաց։ Իմ մասնակցությունն այս նախագծում լավագույն առաջարկն էր երբևէ, և եթե հնարավորություն լիներ ևս մեկ անգամ վերսկսել այն, ես նոր` ավելի մեծ ջանք ու եռանդով կանցնեի նույն ճանապարհը` գուցեև ընդառաջ գնալով ավելի ծանր պայմանների։ Ինչ խոսք, կնոջ համար մեծ կամք ու աշխատանք է պետք ոչ միայն հողերի ու թաց  մացառուտների միջով սողալու, դիպուկահարի ծանր զենքը ձեռքին կիլոմետրեր վազելու, այլև նույնիսկ զինվորական համազգեստ, մինչև այդ երբեք չփորձած, բոլորովին ուրիշ կոշիկներ հագնելու համար»,– պատմեց  դերասանուհին, ով չէր կարող նկարահանումների ընթացքում որևէ պատահարի մեջ չընկնել:)

 

Մշտապես փորձությունների կիզակետում հայտնվող դերասանուհուն այս անգամ «դժբախտ պատահարն» այցելել է նկարահանման վերջին օրը։ «Իհարկե, պատահարներն ինձնից անպակաս են, ցավոտ, բայց ուրախ ու հիշարժան։ Նկարահանման վերջին օրը խաղընկերս ՝ Էդգար Իգիթյանը, ռազմական հեռադիտակով պատահմամբ շատ ուժեղ հարվածեց քթիս... Հիշում եմ, որ ցավից գալարվում էի գետնին՝ հողերի մեջ, ժողովրդի լեզվով ասած` «աչքերիս դեմը սևացել էր»։ Անձնակազմը ևս վախեցել էր, խառնաշփոթ ստեղծվեց։ Պարադոքս է, բայց պատահարն իմ հիշողություններում որպես ջերմ ու զավեշտալի իրողություն է տպվել»,– ժպիտով հիշեց դերասանուհին։

 

 

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված