Հայերեն


Իշխանությունն անցել է երրորդ փուլին

Քաղաքականություն

Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների նկատմամբ արձագանքներում նկատելիորեն գերակշռում է այն, որ դրանք խորհրդարանական ընտրությունների մանրակերտն էին: Այն, որ դրանցում կիրառվել են մոտեցումներ, որոնք փորձակրվել են խորհրդարանական ընտրությունների համար, կասկածից վեր է, սակայն միաժամանակ անկասկած է և այն, որ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն իրենց ծավալային և աշխարհագրական, այլ նաև աշխարհաքաղաքական ընդգրկումով բավականին լայն են ՏԻՄ ընտրություններում մանրակերտվելու համար:

Եվ ուրեմն, խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դատողությունների և դիտարկումների հարցում ՏԻՄ ընտրությունները որպես մանրակերտ դիտարկելը կլինի բուն խնդրից շեղվելու ամենակարճ ճանապարհներից մեկը: Ընդ որում, մի բան, որին կարծեք թե այնքան էլ դեմ չեն իշխանությունները: Իշխող համակարգը դեմ չէ, որպեսզի հանրությունը և հասարակական-քաղաքական ակտիվը ՏԻՄ ընտրությունները դիտարկի որպես մանրակերտ, և ըստ այդմ էլ պատրաստվի, նախապատրաստվի նախընտրական գործընթացներին և պլանավորի ու մշակի սեփական քայլերը: Դա իշխանությանը հնարավորություն կտա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ սեփական քայլերը մշակելիս լինել առաջ և ազատ լինել ավելորդ մրցակցությունից:

Իրականում, ընտրություններն ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող գործընթացի առանցքային շարժիչը չեն: Դրանք կարճաժամկետ խնդիր են: Երկարաժամկետ առումով Հայաստանում ընդամենը տեղի է ունենում քաղաքական համակարգի վերաձևման հերթական փուլը, հերթական պայմանական տասնամյա փուլը: Մեծ հաշվով, դրա առաջին փուլը 1998-99 թվականն էր, երկրորդը` 2006-07 թվականը, երրորդը` 2016-17 թվականը կլինի: Ընդ որում, այդ փուլերը միմյանց հաջորդական, շղթայական շարունակությունն են:

Առաջին փուլում ձևավորվեց իշխանական բևեռը` ՀՀԿ տեսքով: Երկրորդ փուլում դրվեց երկբևեռ իշխանական համակարգի անցման և այդ միջոցով ընդդիմադիր դաշտի հետ առավել արդյունավետ հարաբերման խնդիր, որը սակայն չհաջողվեց լուծել ակնկալվող արդյունավետությամբ, մի շարք արտաքին և ներքին գործոնների պատճառով: Այդ պատճառով, անցնող տասնամյակում իշխանությունը վերադառնալով միաբևեռ տարբերակին, խոշոր հաշվով սկսեց դիտարկել արդեն ոչ թե իշխանական երկրորդ բևեռի, այլ երկրորդ բևեռի ընդդիմադիր կարգավիճակի տարբերակը:

Այսինքն, ոչ թե իշխանությունն է լինում երկբևեռ, այլ ընդհանրապես քաղաքական համակարգը, իհարկե այն խաղի կանոնների շրջանակում, որը կմշակի և այդ համակարգի հենքում կդնի իշխանությունը: Ներկայումս Հայաստանը գտնվում է այդ փուլում: Գրեթե կասկած չկա, որ դրա համար մեկ փուլը` ընդհանուր առմամբ շղթայի երրորդ փուլը չի լինի բավարար:

Ավելին, հավանաբար կպահանջվեն մեկից ավելի նոր փուլեր, քանի որ իշխանության համար կանխատեսելի, խաղի ընդհանուր կանոնների շուրջ հայտարարի եկած կամ պարզապես հենց իշխանության կերտած ընդդիմադիր բևեռի ձևավորումը բոլոր դեպքերում լինելու է բավական բարդ ու ժամանակատար խնդիր և այդ խնդրի լուծման հարցում գզրոցից կհանվեն և կմաշվեն մի շարք գործիչներ, կլինի նորերի ներգրավման փորձ, առաջարկների տարբեր փաթեթներով:

Ըստ էության, ներկայիս ներքաղաքական կյանքում հեռանկարների առումով իշխանության այդ մոդելներին զուգահեռ այլ մոդելների ուղղությամբ համակարգված ջանքեր գոյություն չունեն, իսկ եթե նշմարվում են, ապա առավելապես նախընտրական դիսկուրսի շրջանակում, ինչն այդ ջանքերը զրկում է թե կարճաժամկետ, թե հեռահար մրցունակությունից:

Սա Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային, բայց անտեսվող խնդիրներից մեկն է, ինչի հետևանքով էլ հասարակական-քաղաքական միտքը շարունակաբար գտնվում է լոկ իշխանական մոդելներին արձագանքելու ռեժիմում, որի պարագայում արդեն կարևոր չէ, թե ինչպիսին է այդ արձագանքը:

1in.am

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված