«Ռաբիս չէ». Նարե Գեւորգյանը նոր տեսահոլովակ ունի
LifeԵրկար դադարից հետո երգչուհի Նարե Գեւորգյանը ներկայացել է նոր տեսահոլովակով՝ նկարահանված «Իմ յարը» երգի հիման վրա: Այն իր ոճով էապես տարբերվում է Նարեի նախորդ կատարումներից ու չնայած դրան՝ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել է դիտվել ավելի քան 729 հազար անգամ: BRAVO.am-ը երգչուհու հետ զրուցել է նոր հոլովակի, դրան ուղղված քննադատությունների, ինչպես նաեւ առաջիկայում սպասվող նոր զուգերգի մասին:
Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը երգիչ Վլադիմիր Պողոսյանն է, ով, ինչպես Նարեն նշեց, շուտով նույնպես կներկայանա իր նոր հոլովակով.««Իմ յարը» երգը նա հատուկ գրել էր ինձ համար, այդ իսկ պատճառով որոշեցի չմերժել առաջարկն ու միանգամից ընդունեցի, ինչո՞ւ ոչ: Իմ երգացանկում ունեցա պայծառ, գունավոր ու գարնանային երգ՝ աղջկա զրույցը մոր հետ: Հոլովակում տեսարանները հիմնականում տաղավարային են, ամպագոռգոռ սցենարներ չենք ընտրել: Իսկ որպես սյուժե չենք ներկայացրել հենց աղջկա զրույցը մոր հետ, կարծում եմ`այդպես շատ պարզունակ կլիներ:)»,-ասաց Նարեն:
մանրամասն ՝ կայքում