Ավիատոմսերի գները կնվազեն․ մանրամասներ
ՏնտեսությունՀայաստանում ավիատոմսերի գները կնվազեն 30 հազար դրամով մեկ պատուհանի սկզբունք ներդնելու ծրագրի շնորհիվ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Նիստից հետո ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը լրագրողներին ասաց, որ ըստ որոշման՝ օդանավակայկաններում գործող երկու ընկերություններ միավորվելու են և մեկ պատուհանի սկզբունքով աէրոնավիգացիոն ամբողաջական փաթեթի ծառայություն են մատուցելու:
«Դա 30 հազար դրամով կազդի տոմսի գնի վրա, եթե ուղղակի տոմսի գնի մասին ենք խոսում: Իսկ ընդհանուր առմամբ, ցանկացած բարեփոխում, որն արվում է ավիացիայի ոլորտում, անուղղակի ձևով անդրադառնում է տոմսերի գների վրա, քանի որ հետաքրքրությունը դեպի հայկական ավիացիոն շուկա ավելանում է»,- ասաց Ավետիսյանը: