Ռուս աղջիկը ծննդաբերել է հենց ծովում․ դա լուսանկարել է անծանոթը (լուսանկարներ)
ԱշխարհՍա այն անհավատալի պահն է, երբ նորածին երեխային դուրս են բերում Եգիպտոսի Կարմիր ծովից: Ռուս զբոսաշրջիկը ժամանել էր առողջարանային քաղաք՝ երեխային ջրում ծննդաբերելու համար:
Ծննդաբերության ընթացքը Շարմ էլ Շեյխի հյուսիսում գտնվող Դահաբ քաղաքում պատուհանից նկարել է Հադիա Հոսնի Էլ Սաիդը, որում երևում է, թե ինչպես են հայրն ու տարեց մարդը Կարմիր ծովից դուրս գալիս՝ բերելով նորածնին:
Րոպեներ անց երևում է նաև մայրը, ով այնպիսի տեսք ունի, կարծես ուղղակի լողում էր ծովում:
Սաիդը նշել է, որ տարեց մարդը բժիշկն է, ով մասնագիտացած է ջրում ծնունդներ ընդունելու մեջ: Այսինքն այս պրոցեդուրան պլանավորված է եղել: