Հետախուզվող կինը կամավոր ներկայացել է ոստիկանություն․ մանրամասներ
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանի բաժնի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների միջոցառուների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 14-ին, ժամը 22.15-ին, կամավոր Կենտրոնական բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Գայանե Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի, 34-178 հոդվածի (խարդախության փորձը) 1-ին մասի, 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի, 34-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու փորձը) 1-ին մասի մեղադրանքներով:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram