Փուչիկը պայթեց
ՔաղաքականությունԼրագիր | Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Հանրային խորհրդում քննարկվել է Արմենիկումի հիվանդանոցի ֆինանսավորումը դադարեցնելու հարցը: Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը այդ առիթով ասել է, թե Արմենիկումը ըստ էության փուչիկ էր, որը պայթեց:
Փուչիկը փչվեց մոտ երկու տասնամյակ առաջ, երբ այն ժամանակ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում գտել են 21-րդ դարի չարիք համարվող հիվանդության՝ ՍՊԻԴ-ի դեմ պայքարի միջոց: Այն կոչվեց Արմենիկում: Այդ հնչեղ հայտարարությունից հետո սակայն Արմենիկումի շուրջ ստեղծվեց խորհրդավոր իրավիճակ, եւ մեծ հաշվով այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ դեղը բժշկական արժեքի տեսանկյունից:
Փոխարենը այն կարծես թե ունեցավ քաղաքական արժեք՝ Սերժ Սարգսյանի համար: Սարգսյանն այդ ժամանակ սկսում էր ուրվագծել իր քաղաքական հավակնությունների սահմանը: Այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ Արմենիկումի հարցը փակվում է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտին, եւ պայմանականորեն հնարավոր է ասել, որ նա սկսեց Արմենիկումով եւ ավարտում է Արմենիկումով:
մանրամասն ՝ կայքում