Հայերեն


Ես հասկանում եմ կնոջս, ինքը սեքս էր ուզում իր սիրած տղամարդու հետ, բայց ես էլ էի նույնը ուզում՝ իմ սիրած տղամարդու հետ.Հայաստանում գեյ տղամարդիկ ստիպված ամուսնանում են՝ դժբախտացնելով նաեւ կանանց

Life

Հասարակական սաստիկ ճնշման պատճառով նույնասեռական (գեյ) տղամարդիկ հաճախ ստիպված են լինում ամուսնանալ կանանց հետ՝ իրենց սեռական կողմնորոշումը թաքցնելու նպատակով, սակայն նման հարաբերությունները մեծ բարդություններով են ընթանում:

«Ես ամուսնացա մամայիս պատճառով: Կյանքս դժոխքի էր վերածել, ամեն օր էդ թեման էր տանը,- պատմում է 32-ամյա Դավիթը (անունը փոխված է):- Ինձ թվում ա, հասկացել էր, որ աղջիկներն ինձ չեն հետաքրքրում, դրա համար էր ստիպում, որ ամուսնանամ, երեւի ուզում էր հանրությանը ցույց տալ, թե իր տղան մյուսների պես սովորական տղամարդ ա»:

Դավիթն ամուսնացել է մոր ընտրած աղջկա հետ, ում ընդամենը 4 ամիս է ճանաչել:

«Սկզբում մի քանի անգամ հարաբերություն ունեցանք, կինս արագ հղիացավ, դա ինձ շատ օգնեց, իրեն ասացի, որ հղիության ժամանակ չեմ ուզում սեքս անենք, որ իբր չվնասենք երեխային»,- հիշում է Դավիթը:

Ծննդաբերությունից որոշ ժամանակ անց Դավիթի նորաստեղծ ընտանիքում խնդիրներ են ծագել, նա այլեւս չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ:

«Ես հասկանում եմ իրեն, ինքը սեքս էր ուզում իր սիրած տղամարդու հետ, բայց ես էլ էի նույնը ուզում՝ իմ սիրած տղամարդու հետ: Կինն ինձ համար սեքուալ առումով գրավիչ չէ, կարող է ընկերուհի լինել, բայց ոչ սիրուհի»,- ասում է նա:

Դավիթը ստիպված է եղել արհեստականորեն վեճեր հրահրել, վիրավորել է կնոջը տարբեր առիթներով, որպեսզի վերջինիս մոտ մարի սեռական ցանկությունն իր նկատմամբ:

«Արդյունքում էդ վեճերն էնքան խորացան ու լրջացան, որ կինս հեռացավ ինձնից, հիմա էլ չի թողնում երեխայի հետ շփվեմ: Ես մորս եմ մեղադրում էս ամենում, ինքը ստիպեց, որ ամուսնանանք: Հիմա բոլորս էլ դժբախտ ենք՝ երեխաս նույնպես»,- ասում է Դավիթը:

Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոլոգիայի կլինկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը կարծում է, որ ստի վրա կառուցված միությունում չի կարող երջանկություն լինել:

«Երբ հասուն մարդը՝ անկախ իր սեռային ինքնությունից եւ անկախ թե ինչ է նա անում, առաջնորդվում է ոչ թե իր, այլ հասարակության թելադրանքով, ապա այդ պահին նա դեմ է գնում իր սեփական կամքին, անում է մի բան, ոչ թե որովհետև ուզում է այդ բանն անել, այլ որովհետև ստիպված է անել: Նման դեպքերում մարդու ներաշխարհում տեղի են ունենում ինքնաստրկացման եւ ինքնաոչնչացման գործընթացներ, որ հավասարազոր է ինքնասպանությանը»,- ասում է սեքսոլոգը:

Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը եւս նշում է, որ գեյ տղամարդու եւ հետերոսեքսուալ կնոջ ամուսնական կյանքում խնդիրներն անխուսափելի են:

«Կինը որպես կանոն տղամարդու մոտ առկա սեռական ռեակցիաները ընկալում է, որպես սիրո դրսեւորում, եւ եթե չեն լինում համապատասխան ռեակցիան, առաջինը, ինչ կինը մտածում է, այն է, որ տղամարդը իրեն չի սիրում։ Կնոջ մոտ հենց առաջին էպիզոդից կարող է ձեւավորվել տպավորություն, որ տղամարդը իրեն չի սիրում, կամ դավաճանում է մեկ այլ կնոջ հետ, ինչն էլ դառնում է արդեն միջանձնային խնդիրների զարգացման պատճառ»,-նշում է նա։

Անկայուն սեռական կյանքը բազմաթիվ խնդիրների կարող է հանգեցնել: Անդրանիկ Ղարիբյանի խոսքով՝ կինը հաճախ սկսում է վատ վերաբերվել իրեն չբավարարող ամուսնուն, ինչն էլ ավելի է խորացնում տղամարդու մոտ առկա խնդիրները, իսկ կանանց մոտ որպես կանոն առաջանում են սեռական նեւրոզները, որոնք կապված են սեռական հարաբերությունների սակավաթիվ եւ ոչ մշտական լինելու հետ։

Նույնասեռական մեկ այլ տղամարդ՝ 34-ամյա Ստեփանն (անունը փոխված է) ամուսնացել է սեփական կամքով, իրեն թվացել է, թե կարող է կնոջ հետ ընտանիք կազմել, թեեւ գիտակցել է, որ իրեն դուր են գալիս տղամարդիկ:

«Ես նախքան ամուսնությունը կնոջ հետ սեռական կապ չէի ունեցել ու չգիտեի, որ ինձ մոտ չի ստացվի: Էրեկցիա չկար, ինչ անում էինք, չէր ստացվում»,- հիշում է Ստեփանը:

Կանանց հետ ամուսնացած գեյ տղամարդիկ հաճախ դիմում են սեքսոլոգների, որպեսզի օգնություն ստանան կեղծիքը շարունակելու համար:

«Իրենց հիմնական խնդիրը էրեկցիան է լինում: Իհարկե, պահի տակ կարող է լինել էրեկցիա`հիմնականում իրենց երեւակայությունների հաշվին, բայց երբ կպնում են կնոջ մարմնին, թուլանում է, քանի որ նրանց սեռական ֆիզիոլոգիան սովորել է հակազդեցության գրգռման ռեակցիա դրսեւորել այլ տեսակի նյարդային գրգիռներից։ Էրեկցիա ունենալու համար դիմում են բժիշկների, խթանիչներ են ուզում: Բայց ես իրենց հենց սկզբից ասում եմ, որ սա խաբեություն է, որը երկար չի կարող տեւել»,- ասում է բժիշկ Նարինե Ներսիսյանը:

Նա նշում է, որ բացառապես խթանիչների շնորհիվ շարունակվող սեռական հարաբերությունները լավագույն դեպքում մի քանի տարի են տեւում, իսկ դրանից հետո կարող են առաջանալ լուրջ եւ անդառնալի առողջական խնդիրներ:

«Օրգանիզմը «հասկանում է», որ իրեն չարաշահում են և հետագայում կարող է «վրեժ լուծել» այդ չարաշահման համար, եւ արդյունքում ամբողջ սեռական կյանքը կարող է խաթարվել»:

Ստեփանը կնոջ հետ ամիսներ շարունակ ապրել է առանց սեռական հարաբերության, իսկ նրա մայրը հարսին անդադար հարցրել է, թե ինչու չի հղիանում:

«Մի օր աշխատանքի էի, տնից զանգեցին-կանչեցին: Գնացի, ախպերս մեր տանն էր, հասկացա, որ լուրջ խոսակցություն է լինելու: Կինս ասել էր, թե ինչու չի հղիանում: Ինձ հարցրին, թե ինչու մենք սեքսով չենք զբաղվում, ես էլ անկեղծ ասացի, որ ինքը ինձ դուր չի գալիս: Բայց եղբայրս մխիթարեց, ասեց, որ ամուսնության առաջին շաբաթը իրենց մոտ էլ չի ստացվել, թե բոլորի մոտ էլ խնդիրներ լինում են: Ու այդպես սկսվեց մեր «բուժման» փուլը»,- պատմում է Ստեփանը:

Ստեփանն ու կինը ամիսներ շարունակ հոգեբանների, գինեկոլոգների եւ սեքսոլոգների են այցելել, որպեսզի նրանք օգնեն իրենց վերականգնելու էրեկցիան, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:

«Ինձ մոտ ցանկություն այդպես էլ չառաջացավ ու ես կնոջս պարզապես ասաց, որ նա պետք է հեռանա: Այդպես էլ բաժանվեցինք: Հետո իմացա, որ շատերի մոտ բամբասել էր իմ մասին, ասել էր, թե գեյ եմ»,- նշում է Ստեփանը:

ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը «Մեդիալաբին» տված հարցազրույցում նշում է, որ կանանց հետ ամուսնական կյանք վարող գեյ տղամարդիկ վախենում են ի հայտ գալ, սակայն, իրենց տեղեկություններով, նրանց թիվը շատ մեծ է:

Իրավապաշտպանի խոսքով՝ մի կողմից նման տղամարդիկ հասարակական ճնշման զոհն են, սակայն մյուս կողից էլ իրենք են ընտրել այդ տարբերակը՝ որպես հեշտ միջոց:

«Շատ քիչ դեպքերում է, որ կանայք տեղյակ են, թե ում հետ են ամուսնացել: Կանանց հաճախ բռնության են ենթարկում, որ ինֆորմացիան հանկարծ դուրս չհանի: Եղել է դեպք, երբ կինը բռնացրել է ամուսնուն տղամարդու հետ, ամուսինը ֆիզիկական բռնության է ենթարկել նրան, որպեսզի կինը ընթացք չտա, վախենա խոսի այդ մասին: Այսպիսի ընտանիքներում բռնությունն ընդլայնվում է, բայցեւ կոծկվում է»,- «Մեդիալաբին» ասում է Հովսեփյանը:

Մամիկոն Հովսեփյանը կարծում է, որ եթե հասարակությունն անհատին ընդուներ այնպիսին, ինչպիսին կա, կամ գոնե անտարբեր լիներ՝ թե նա կամուսնանա, թե ոչ, գեյ տղամարդիկ ստիպված չէին լինի ամուսնանալ:

«Ընտանիքը, ազգականները անդադար ճնշում են՝ թե պիտի ամուսնանաս դեռ վաղ տարիքից: Եվ ամուսնություն ասելով հասկացվում է կնոջ և տղամարդու ամուսնությունը: Դրա պատճառով էլ շատ գեյեր ասում են, որ ինչ-որ տարիքում պիտի ամուսնանան, որ ծնողներն էլ չճնշեն: Ասում են՝ կամ պիտի ամուսնանամ կամ երկրից գնամ: Շատ քչերն են այլ տարբերակ գտնում,համարձակվում դեմ գնալ ծնողներին»:

Ըստ իրավապաշտպանի՝ խնդիրը կարող է լուծվել հասարակական վերաբերմունքի փոփոխության շնորհիվ, սակայն ներկայումս հասարակական կարծիքը խիստ անհանդուրժող է նույնասեռականների նկատմամբ:

«Նախապաշարումներից հավասարություն» Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանի բնակչության 90%-ը դեմ է ԼԳԲՏԻ անձանց` համաձայնելով, որ պետք է օրենքով սահմանափակվեն նրանց իրավունքները: Ուսումնասիրությունն անցկացվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի թվով 1017 բնակիչների շրջանում: Հարցվածների 90%-ից ավելին նշել է, որ չի ցանկանում փողոցում հանդիպել նույնասեռական զույգերի:

«Ես կարծիքներ եմ լսում, որ ասում են, թե ինչ ուզում եք արեք, բայց մեր աչքից հեռու: Բայց վստահ եմ, որ եթե տանն էլ անես, քիթը կմտցնեն քո կյանքի մեջ: Հարեւաններից սկսած քեզ կանհանգստացնեն»,- ասում է Մամիկոն Հովսեփյանը:

Իսկ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Ներսիսյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ յուրաքանչյուր անձ կարող է իր մեջ ուժ գտնել՝ իր ցանկացած կյանքով ապրելու համար:

«Ծնողը ծնող է մինչեւ որոշակի տարիք, դրանից հետո կամ ընկեր է, կամ ընկեր չէ: Քո փոխարեն ոչ ոք չպիտի որոշում կայացնի»,-նշում է Նարինե Ներսիսյանը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՀայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անուններըՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ 300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակին. Արմեն ՄանվելյանԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված