Հայերեն


«Ես փորձեցի բացատրել, բայց պարզվում է՝ ամեն ինչ գիտեն։ Դե գիտեն՝ թող անեն, ինչ ասեմ»․ Սամվել Բաբայանի բացառիկ հարցազրույցը

Քաղաքականություն

Tert.am –ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին:

-Պարոն Բաբայան, 5 տարվա ընդմիջումից հետո Ղարաբաղ այցելելուց հետո բավական պասիվ եք, թեպետ դրան այդքան իրադարձություններ են հաջորդել . «Սասնա ծռերի» ապստամբություն, կառավարության հրաժարական, նոր կառավարություն…

-Ես պասիվ էլ եղել եմ ու չեմ ասել, որ զբաղվելու եմ ինչ-որ բաներով, որ հետո էլ պասիվ դառնամ:

-Քաղաքականություն մտնելու հայտ էիք ներկայացրել:

-Ոչ, ես ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

-Ամեն դեպքում, Ղարաբաղ այցելելու ժամանակ….

-Դե Ղարաբաղն իմ տունն ա, գնում եմ, գալիս:

-Բայց Դուք չէիք բացառել, որ ինչ-որ ուժերի, մասնավորապես, «Համախմբման» հետ կհամագործակցեք:

-Կգա ժամանակը` կխոսենք, հլը ժամանակը չի:

-Բայց չէ, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն ոչ պաշտոնապես, բայց նախընտրական քարոզարշավի մեջ են: Ինչո՞ւ եմ ասում` սա նշանակում է, որ դեռ որոշում չե՞ք ընդունել:

-Ես դեռ չգիտեմ` քաղաքական ինչ ուժեր են մտել պայքարի մեջ, չեմ տեսնում ուղղորդող քաղաքական ուժերին: Եվ, հետո, ես կոնկրետ չեմ ասել` ինչ քաղաքական ուժի եմ աջակցելու: Եվ եթե իմ որոշումը կայացնեմ` օֆիցիալ կհայտարարեմ: Էսօր նման որոշում չունեմ:

-Փաստորեն, նման հավակնոտ կերպով վերադարձաք, ու հիմա, նախկինի նման ակտիվ չեք:

-Դա Ձեր տպավորությունն է, ես փորձել եմ իմ մտահոգությունները հնչեցնել ռազմական առումով: Ես փորձել եմ իմ գիտելիքներով, իմ իմացածով, ինֆորմացիայով ներկայացնել, բացատրել, բայց եթե չի ընդունվում, ասում են` «մենք ամեն ինչ շատ լավ գիտենք»… դե գիտեն, թող անեն: Եվ եթե ինչ-որ բան եմ հուշում, իրենց ընկալումն այն է, որ ես ինչ-որ բան եմ ուզում, անձնական խնդիր եմ լուծում, ինչ ասեմ.. Ես ասել եմ` մենք ո՞նց պետք է զարգանանք, ի՞նչ տակտիկա պետք է ընդունենք, ի՞նչ ռազմավարություն, ի՞նչ զենքերով պետք է կռվենք:

-Դե, ըստ ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել, խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես:

-Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել:

-Եթե 14 թվականին բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ:

- Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես:

-Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու:

-Հա, մի հատ խփեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար, առաջին հերթին, քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ: Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ: Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել:

-Բայց ինքը «Իսկանդեր» չունի:

- Ինքը «Տոչկա-Ու» ունի, 6-7 ձևի հրթիռ ունի, ինչ կապ ունի` անունը «Իսկանդե՞ր» է, թե ինչ է:

-Գոնե մեզ ներկայացվել էր, որ ամենահզոր զենքն է:

-Դա հզոր զենք ասել… դա հզոր է, երբ որ «յադերնի նաչինկա» ունի, «բայեգալովկեն» «յադերնի» ա.. թե չէ նույն հրթիռն է, ուղղակի նրա արագությունը ուժեղ է, դրան հակաօդային ուժերին դժվար է եղել խոցել: Դրանում է իր առավելությունը:

- Բայց ես միայն «Իսկանդերի» մասին չէի խոսում, խոսում էի առաջնագծում կատարված փոփոխությունների, փորված խրամատների, ինժեներական կահավորումների մասին: Դա էլ ե՞ք համարում, որ ոչ մի բան չի եղել:

-Նորից եմ կրկնում, որ ունենալու համար անհրաժեշտ հնարավորությունները, պետք է փոխել ռազմավարություն, ունենալ այլ տեխնիկաներ: Նոր սերնդի: Իսկ թե խրամատը մի մետր ավել են փորել, թե պակաս, արդեն իրենց խնդիրն է, էսա 25 տարի է փորում են էլի…

-Իսկ Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարար չնշանակելու հետ կապված ի՞նչ կասեք:

-Բացասական եմ գնահատում:

-Բայց եթե քննադատում եք ռազմական ոլորտում տիրող իրավիճակը, ապա այն ժամանակ ինքն էր դրա պատասխանատուն, ՊՆ-ն ինքն էր ղեկավարում:

-Կապ չունի` ով ա նախարարը, ես նախարարին կամ անձերին չէի քննադատում, ես ռազմավարությունից էի խոսում ու թե ինչ զենքերով պետք ա պաշտպանվենք:

-Իսկ Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից հեռանալն ու Անվտանգության խորհուրդ գնա՞լը:

- Որ Խաչատուրովին փոխել են, նորմալ եմ համարում:

-Իսկ այն լուրերը, որ նոր մոդելով զինվորականները գնալու են Շտաբ, քաղաքացիական անձինք մնալու են ՊՆ-ում: Թե՞ կարծում եք, որ ՊՆ-ում պետք է մնան ռազմական կրթությամբ դեմքերը:

-Ես կարծում եմ, որ ճարպակալված ուղեղները պետք է փոխվեն, վաղուց պետք է փոխվեին: Իսկ ռազմական կրթություն ունենալ-չունենալն այլ խնդիր է. նայած՝ պետությունն ինչ քաղաքականություն է վարել:

-Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Սեյրան Օհանյանին ճարպակալված ուղեղ չէիք համարում:

- Իհարկե՝ ոչ:

-Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ ինքը պաշտոնանկ արվեց:

- Իմ կարծիքն այդ մասին արդեն չէի ցանկանա ասել: Կարող ա ինչ-որ մարդկանց շահերի դեմ ա եղել, չգիտեմ:

-Կառավարություն փոխվեց, պաշտոնանկություններ եղան: Այս փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:

-Ես տեղյակ չեմ, չեմ զբաղվում: Կառավարություն ա փոխվում, չի փոխվում, ինձ ի՞նչ դրանից:

-Բայց չէ՞, որ Դուք մտահոգված էիք երկրում տիրող վիճակով, գնահատականներ էիք տալիս…

-Ես գնահատականներ եմ տվել ռազմական առումով, փորձել եմ մեր ժողովրդին տամ էն իրական ինֆորմացիան, որը կա: Երբ որ չեն հասկանում, չեն ընդունում…. Էդքան էլ բացատրել եմ, էլ ինչ, ես հո ամեն օր չեմ վեր կենալու գնահատական տալու: Ես ուրախ եմ, որ փոփոխություն են անում, Աստված տա, լավ լինի, չգիտեմ….

-Այդ կառավարությունը, գոնե իշխանությունների մատուցմամբ` ներքին, արտաքին, սոցիալական, բարոյահոգեբանական թերությունները վերացնելու համար է ձևավորվել, փոփոխությունների հրամայականով, որի անհրաժեշտությունը Դուք էլ էիք տեսնում:

-Դե նայենք, տեսնենք` ինչ փոփոխություններ են անելու. մարդ փոխելը հո փոփոխություն չէ՞: Դեռ ծրագիր պետք է բերեն, փոփոխություններ պետք է անեն, որ հասկանանք` դեպի ուր ենք գնում… հետո ինչ անձերը փոխվել են…

-Ի դեպ՝ գնահատվեց, որ անձերը փոխվել են Մոսկվայի կողմից, Մոսկվայի նշանակումներով: Խոսքը, առաջին հերթին, Կարապետյանի մասին է:

- Կարեն Կարապետյանին շատ լավ ճանաչելով` չեմ գտնում, որ իրեն Մոսկվայից են նշանակել:

-Կարելի է ասել, որ լավ փոփոխությունների հույսեր չունե՞ք:

-Հլա , ընդհանրապես, որևէ փոփոխություն չեմ տեսնում ու դեռ էնքան բան կա անելու, պետք է հարկային դաշտը թուլացնել, մաքսային դաշտը թուլացնել, դատական համակարգը հստակեցնել: Ես չեմ տեսնում էն փոփոխությունները, որոնցով պետք է բարելավվի, ներդրումներ մտնեն Հայաստան: Կլինի՞ էդ փոփոխությունը՝ գնահատական կտանք, առայժմ անձերի փոփոխություն է եղել ու Կարեն Կարապետյանն էլ դեռ իր ռազմավարական ծրագիրը չի հրապարակել:

-Բայց որ այդքա՞ն դեմքեր` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան...

- Կրկնում եմ` խնդիրն այն է, որ անձերի փոփոխությունը ոչինչ չի տալիս:

-Ինչպես եք գնահատում քաղաքական դաշտում այս նոր տեղաշարժերը. խմորումներ, միավորումներ, Վիկտոր Դալլաքյանն է ասպարեզ վերադառում:

- Ես դրանով չեմ զբաղվում (ծիծաղում է)... և ես չեմ տեսնում ռեալ ուժեր, որ քաղաքական դաշտն ուղղորդում են:

Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված