Բարձր աշխատավարձով մարմնավաճառուհին անկեղծացել է իր աշխատանքի մասին․ լուսանկարներ
ԱշխարհԱմերիկուհի Ալիսա Լիթլն իրեն համարում է Միացյալ Նահանգներում ամենաբարձրը վարձատրվող մարմնավաճառուհին։ Նրա աշխատանքի մասին պատմել է The Sun պարբերականը։
20-ամյա Ալիսայի խոսքով՝ «սեսք ոլորտում աշխատանքը լավագույնն է, ինչ պատահել է իր կյանքում»։ Երկու տարում իր ծառայությունների միջոցով նա շուրջ մեկ միլիոն դոլլար է վաստակել։
Սակայն Լիթլը նշել է նաև, որ ստիպված է շատ ծախսել։ Տարեկան 2500 դոլլար նա ծախսում է միայն իր արտաքին տեսքի վրա։
Նա աշխատում է շաբաթական 5 օր՝ սպասարկելով ընտանեկան զույգերին, միայնակ կանանց, տղամարդկանց։
«Դուք կարող եք մտածել, թե իմ աշխատանքը կապված է միայն սեքսի հետ։ Սակայն իրականում ես նախևառաջ մտերմություն եմ վաճառում»-ասել է Լիթլը։
Ալիսան երազում է, որ մարմնավաճառությունն օրինականացվի ԱՄՆ-ում և իր հայրենի Իռլանդիայում, որը լքել է 5 տարեկան հասակում։ Նրա խոսքով՝ ընտանիքն աջակցում է իրեն մասնագիտության հարցում։