3 բան, որոնք ամենաշատն են վնասում մեր ատամներին
LifeԿան մթերքներ, որոնք առավել վնասակար են մարդու ատամնաշարի առողջության և գեղեցիկ տեսքի համար, սակայն բավական շատ են օգտագործվում առօրյա կյանքում:
Կպչուն քաղցրավենիք: Կարամելն ու ծամվող կոնֆետները, ինչպես նաև չրերը պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ և հեշտությամբ ներթափանցում են մանր խոռոչներ ու քայքայում ատամները:
Ցիտրուս: Թթուները էմալի ամենավտանգավոր «թշնամիներն» են: Այդ պատճառով ցիտրուսներ օգտագործելուց հետո պետք է ջրով ողողել ատամները:
Թեյ: Որքան էլ զարմանալի է, ատամների գույնի վրա ավելի շատ ազդում է թեյը և ոչ թե սուրճը: