Լուսինե Թովմասյանը՝ նոր ֆոտաշարքում․ լուսանկարներ
LifeԲլոգնյուզ | 180 հասակը Լուսինե Թովմասյանի միակ առավելությունը չէ։ Մոդելը շատ էմոցիոնալ է և շուտ հուզվող, չնայած քչերն են դա տեսնում, քանի որ ժպիտը թաքցնում է մնացած բոլոր էմոցիաները: Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է դստերը՝ Արիանային: Պոդիումով քայլելիս միշտ ժպտում է, կարծում է՝ դա հանդիսատեսի հետ շփման լավագույն տարբերակն է, նա դա չի կեղծում, ինչն էլ նրան լրացուցիչ գույներ և նրբագեղություն է հաղորդում:
Ինձ համար մոդելի աշխատանքը պարզապես հոբբի է
Այս աշխատանքով հաճույքով եմ զբաղվում: Բացի Հայաստանից՝ աշխատել եմ Միլանում, Տոկիոյում, Փարիզում, Անգլիայում։ Այդ ամենից հետո իմ մեջ ինչ-որ բան կարծես կիսատ մնաց, բայց ցանկություն չկար դրան վերաբերվելու որպես հիմնական աշխատանքի: Կարող եմ ասել՝ Վահան Խաչատրյանն էլ է իր մեծ դերն ունեցել իմ հետագա աշխատանքում, ամեն անգամ ասում էր՝ Լուսինե Թովմասյանն իմ մուսան է, իսկ ես մեծ հաճույքով մասնակցում եմ նրա ցուցադրություններին: Որտեղ ցուցադրություններ, այնտեղ էլ՝ գովազդներ, որտեղ գովազդներ, այնտեղ էլ՝ ֆոտոշարքեր: Ամենակարևորը՝ ամուսինս կողքիս է և միշտ մի բան է ասում․ «Եթե դա քեզ հաճույք է պատճառում, ապա պետք է զբաղվես»: Նա իհարկե հասկանում է, որ դա շարունակական չի կարող լինել: Գալիս է մի տարիք, որ ամեն ինչ ավարտվում է, և կարծում եմ՝ մինչև ավարտվելը ես այս բնագավառում կլինեմ, քանի որ դա ինձ հաճույք է պատճառում:
մանրամասն՝ կայքում