Հայերեն


«Դոդիկների» պատճառով ուսանողական ընկերների «ռազբորկան» ավարտվել է դաժան սպանությամբ

Life

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:

Նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:

Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:

Երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները հանդիպել են պետհամալսարանում, Մարտիրոսյանը ստացած մրցանակի վերաբերյալ աղջիկներին ասել է, թե նրանց կուրսեցի «դոդիկներին» քարտը կվաճառի 5 հազար դրամով՝ իրենք գրքերը թող վերցնեն, ինձ գումարը տան:

Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորող տղաներից մեկը հայտնել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը առանձնահատուկ վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անողից:

Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:

Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:

Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանը հետազոտեց քրեական գործում առկա փաստաթղթերը, ինչպես նաև իրեղեն ապացույցները:

Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է դիտավորյալ սպանության ու տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով: Հետագայում, երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տուժող Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը պատճառված վնասը գնահատվել է միջին ծանրության, մեղադրանքի ծավալում փոփոխություն է կատարվել:

Գործով կատարվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, որի եզրակացությամբ Կարեն Չատիկյանը ճանաչվել է մեղսունակ:

Կարեն Չատիկյանի գործադրած «թիթեռնիկ» տեսակի դանակը սառը զենք չի ճանաչվել: Դատարանում ցուցադրվեց մեկ սայր ունեցող այդ դանակը: Ամբաստանյալն այն ճանաչեց ու հաստատեց, որ դեպքի ժամանակ գործադրված դանակն է:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գործով դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չստացված՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է նաև դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ դեպքից ժամեր անց դեպքին ականատես Գևորգ Տ.-ն բերման է ենթարկվել սպանության կասկածանքով:

Դատարանը հետազոտեց տուժողների արնաթաթախ հագուստները, որոնք ճանաչված են որպես իրեղեն ապացույց: Մեղադրողը դատավարության կողմերի ուշադրությունը հրավիրեց նաև հագուստների վրա առկա վնասվածքներին:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դեպքի պահին իր պաշտպանյալի հագին եղած հագուստը ևս առգրավվել է, սակայն գործով ձեռք բերված ապացույցների մեջ չկա:

Այս առումով մեղադրողը տեղեկացրեց, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալի հագուստն առգրավել է, սակայն գործով իրեղեն ապացույց չի ճանաչել ու դատարան չի ուղարկել: Հագուստը գտնվում է վարույթն իրականացրած մարմնի տրամադրության տակ:

Փաստաբանի միջնորդությամբ դատարանը վարույթն իրականացնող մարմնից կպահանջի ու կհետազոտի նաև ամբաստանյալ Կարեն Չատիկյանի հագուստը:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալ Կարեն Չատիկյանին տրված բնութագրերը՝ բնակության վայրից ու պետհամալսարանից:

Բնակության վայրից տրված բնութագիրը «ստեղծագործական շարադրություն» էր հիշեցնում, դրանում նշված էր, որ Կարեն Չատիկյանին «բնությունը ստեղծել է ամենաանաղարտ ձևով», նրան օժտել է երաժշտական բարձր ունակություններով… Չատիկյանը երաժշտական կրթություն էլ է ստացել: Նա զինծառայության ընթացքում մասնակից է եղել Ապրիլյան քառորյա ռազմական գործողություններին, մասնավորապես՝ Թալիշի պաշտպանությանը, ինչի համար պետհամալսարանում նրա ուսման վարձը զեղչվել է 50 տոկոսով:

Պետհամալսարանից Կարեն Չատիկյանին տրված բնութագիրը ամպագոռգոռ չէր, նշված էր, որ նա սովորել է ցածր առաջադիմությամբ:

Սրան հակառակ՝ սպանված Վահեին համալսարանը բնութագրել էր որպես բարձր առաջադիմությամբ սովորող խելացի, հարգանք վայելող, խոստումնալից ուսանողի:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նիստի վերջում հայտարարեց՝ ճիշտ է, տուժողի իրավահաջորդի ներկայացրած 4 միլիոն դրամ քաղհայցի չափին համաձայն չեն, հայցադիմումին կցված չեն ծախսերի վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, սակայն անկախ նրանից՝ Կարեն Չատիկյանի արարքը որպես հանցագործություն կգնահատվի, թե ոչ, գիտակցելով, որ տուժողի մահը վրա է հասել Չատիկյանի գործողությունների հետևանքով, ամբաստանյալն ու պաշտպանական կողմը քաղհայցը մասամբ ընդունում են: Ավելի կոնկրետ՝ ինչ չափով են պատրաստ վնասի հատուցում կատարել՝ կհայտարարեն հաջորդ դատական նիստում:

Պաշտպանական կողմը նաև մինչև հաջորդ նիստը ժամանակ խնդրեց, որպեսզի Կարեն Չատիկյանը նախապատրաստվի դատարանում ցուցմունք տալուն՝ եթե, իհարկե, ցանկանա ցուցմունք տալ:

Ելնելով քաղհայցի վերաբերյալ պաշտպանի հայտարարության ձևակերպումից՝ պաշտպանական կողմը հավանաբար Կարեն Չատիկյանի գործողությունները ներկայացնելու է որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված գործողություններ: Պաշտպանական տակտիկան ամբողջապես ակնհայտ կդառնա ամբաստանյալի ցուցմունքի ու պաշտպանի ճառի բովանդակությունից:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters
Ամենադիտված