«Ես նրա առաջինն ու վերջինն եմ». տղան խեղդել է սիրած աղջկան ու մարմինը տեղավորել ճամպրուկի մեջ (տեսանյութ)
ԱշխարհՍիրահար զույգը հանգստյան օրերին ռոմանտիկ ժամանց է փորձել կազմակերպել, բայց հենց նույն օրը տղան խեղդել է ընկերուհուն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 19-ամյա Չան Թունգ-Քայը դուրս գալիս հյուրանոցից միայնակ՝ ձեռքին ճամպրուկը, որտեղ թաքցրել էր աղջկա մարմինը: Հետաքննությունը պարզել է, որ աղջկան սպանել է ընկերը: Այս մասին հայտնում է MIrror-ը:
Ոստիկանությունը կարծում է, որ Չանը խեղդել է աղջկան հյուրասենյակի բարձով և նույն օրը վերադարձել է Հոնկոնգ: Նախ երիտասարդին ձերբակալել են գողացված բանկային քարտից գնումներ կատարելու համրա, ինչից հետո Չանը խոստովանել է, որ սպանել է ընկերուհուն և ասել է, թե որտեղ է թաքցրել մարմինը: