Խուճապ Հայաստանում. ի՞նչ է պատահել Բաքվում
ԱշխարհԼրագիր | Բաքվում մարտի 15-ին տեղի ունեցած արտգործնախարարների քառակողմ հանդիպումը՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան ձեւաչափով, Հայաստանի որոշ շրջանակներում տվել է խուճապի եւ բանդագուշանքի հերթական ալիքի առիթ, այն մասին, որ Հայաստանը շարունակում է մեկուսանալ, մեկուսացումը խորանում է, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, եւ որ այդպես կշարունակվի, քանի դեռ Արցախի հարցը կարգավորված չէ եւ հաստատված չէ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություն:
Անկասկած, հիանալի կլիներ, թե տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ձեւաչափերը ներառեին նաեւ Հայաստանը: Խողովակները, ճանապարհները, հաղորդալարերը ու երկաթուղիները երբեք չեն լինում ավելորդ:
Կա ռեգիոնալ իրողությունների մի ամբողջ համակարգ, որը բերել է իրավիճակի, երբ Հայաստանը չի ներգրավվում մի շարք ֆորմատներում: Բայց իրողությունների այդ համակարգում Հայաստանը չի ներգրավվում ոչ թե այն պատճառով, որ մեկուսանում է, մնում է լուսանցքում, այլ որովհետեւ Հայաստանը այդ համակարգի կենտրոնում է, Արցախի շարժման ռազմա-քաղաքական հաղթանակի շնորհիվ Հայաստանն այդ համակարգի նույնիսկ ճարտարապետն է, եւ ներկայում գործնականում փորձ է արվում ռեգիոնը հարմարեցնել այդ համակարգի ճարտարապետությանը, եւ տեղի ունեցող հարակից գործընթացները դե ֆակտո թելադրված են հենց նոր իրողություններով: Հայաստանն այդ համակարգի կենտրոնում է միջազգային լեգիտիմության պաշարով, պարզապես բոլորովին այլ գործառույթով, այլ ֆունկցիոնալ նշանակությամբ:
մանրամասն՝ կայքում