Ջիգարխանյանի սանձարձակ կինն ուղիղ եթերում հարվածել է ճանաչված ռեժիսորին․ տեսանյութ
LifeԱրմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի և ռեժիսոր Մարկ Ռուդինշթեյնի զրույցն «Իրականում» հաղորդման եթերում ավարտվել է ձեռնձգությամբ։
Հենց սկզբից զրուցակիցների զրույցը չէր ստացվում։ Ռուդինշթեյնն ու Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան միաժամանակ խոսում էին` բացարձակ միմյանց չլսելով։ Բանը հասել է վիրավորանքների։ Վիտալինան մոտեցել է տաղավարի կենտրոնում նստած Ռուդինշթեյնին և հրել նրա ուսին, ինչին ռեժիսորը բավականին նյարդային է արձագանքել և նույնիսկ դեմքով չի պտտվել դեպի զրուցակիցը։
Այս ամենն ավարտվել է Վիտալինայի տարօրինակ արարքով։ «Իսկ հիմա որպես Մոսկվայի թատրոնի նախկին տնօրեն, որ դուք երբեք չեք եղել, կարող եք վեր կենալ և հեռանալ» խոսքերով կրկին մոտեցել է ռեժիսորին և երկու ձեռքով շրմփացրել է նրա գլխին։