Երևանում խոշոր ավտովթարից հետո վարորդները սկսել են հայհոյել ու քաշքշել իրար․ տեսանյութ
ՀասարակությունNews.am | Երեւանում մարտի 16-ին խոշոր վթար է տեղի ունեցել «Տեցի կրուգի» մոտակայքում․ միմյանց են բախվել Opel եւ Mercedes մակնիշի մեքենաները։ Վթարից հետո վարորդները, որոնցից մեկը կին էր, հայհոյախառն վիճաբանում էին միմյանց հետ եւ քաշքշում իրար։
Նշենք, որ Opel մակնիշի մեքենայի վարորդ Թեւոս Գեւորգյանը պնդում էր, որ խախտում է կատարել կին վարորդը, իսկ Mercedes-ի վարորդ Մարիամ Հովհաննիսյանը հակառակն էր պնդում՝ ինքը թեքվելուց միացրել է լուսաթարթիչը եւ խախտում կատարել է Opel-ի վարորդը։
Կին վարորդը մեզ հետ զրույցում պնդեց, որ Opel-ի վարորդը հարբած է եղել ղեկին եւ առանց փաստաթղթերի է վարել մեքենան։